«Բանանցը» փորձարկում է արտասահմանցի ֆուտբոլիստների
Սպորտ
Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցի» կազմում փորձարկվելու են արտասահմանցի ֆուտբոլիստներ: Ինչպես տեղեկացրին «Բանանցի» մամուլի ծառայությունից, նման խաղացողների թիվը ակումբում այժմ երկուսն է: Բայց պաշտպան Նեյլ Յադոլահին արդեն թիմի ճամբարում չէ և փորձարկվողի կարգավիճակում է ներկայումս ամերիկացի Կիռան Նվաբուեզեն: Այս ֆուտբոլիստը հարձակվող է, ծնվել է Նիգերիայում, բայց ԱՄՆ-ի քաղաքացիություն ունի: Փետրվարի 16-ին Նվաբուեզեն անցկացրել է առաջին մարզումը «Բանանցի» կազմում: Բացի ամերիկացի ֆուտբոլիստից, «Բանանցի» կազմում առայժմ փորձաշրջան է անցնում նաև բրազիլացի հարձակվող Մարկոս Վինիցիուսը:
«Բանանցն» Անթալիայում անցկացնելու է ստուգողական երկրորդ հանդիպումը: Թիմի մրցակիցն է լինելու Չինաստանի Սուպերլիգայի ներկայացուցիչ «Հանչժոու» թիմը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ