Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Բունդեսլիգայի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Մխիթարյանը շարունակում է իր ակտիվ գործողություններով նպաստել դորտմունդյան ակումբի հաղթանակներին:
«Այնտրախտի»-ի հետ խաղում Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ և աչքի ընկել արդյունավետ գործողություններով: Այդ խաղում «Բորուսիա»-ն հաղթանակ է տարել 4:0 հաշվով: Հայ 25-ամյա ֆուտբոլիստը հինգերորդ անգամ է հայտնվում Բունդեսլիգայի պաշտոնական կայքի կազմած խորհրդանշական հավաքականում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ