Լյուքս Ստեփանյանի մոր հիվանդանոցի ծախսերը հոգացել է Պաշտպանության նախարարությունը
Հայկական Մամուլ
2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան շտապ տեղափոխել են «Արմենիա» բ/կ: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը պաշտպանության նախարարության ընդունարանում նկատել է, որ Լյուքսի եղբայրը խնդրել է օգնել իրեն՝ հանդիպելու Սեյրան Օհանյանի հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լուիզա Ստեփանյանն ասաց, որ իր որդին գնացել է ՊՆ եւ խնդրել օգնեն իրենց՝ հոգալ հիվանդանոցի ծախսերը. «Գլխի հետ կապված խնդիրներ ունեմ, եւ ի վիճակի չէինք հիվանդանոցի գումարը վճարել: Պաշտպանության նախարարությունը հոգացել է ողջ ծախսերը»:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ է մեղադրվում նույն զորամասի զինծառայող Դավիթ Խաչատրյանը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ այս գործով դատական նիստերը մշտապես անցնում են լարված մթնոլորտում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ