Կովալենկո Շահգալդյանը փորձել է համեստ երևալ
Հայկական Մամուլ
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երեւալ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նա իր բազմաթիվ կարողությունները՝ գազալցակայան, ռեստորան, տարբեր այլ օբյեկտներ, պարզապես թաքցրել է: Ամենակալվածատեր մարզպետի համարում ունեցող Շահգալդյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 3 մլն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ահա նրա կինը՝ Գայանե Շահգալդյանը, պարզվում է՝ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ սիրահար է: Մարզպետի տիկնոջ անունով հայտարարագրվել է 21 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b6 եւ 28 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» պասսատ b7 մակնիշի մեքենաներ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ