Իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այլևս չեն տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի վերջին ելույթները, թերևս, վկայում են մեկ բանի մասին. իշխանություններն իր գլխավորությամբ այլևս չեն տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Հավանաբար սա է պատճառը, որ Ս. Սարգսյանն իր վերջին ելույթներում պարզապես սկսել է աջուձախ մեղադրանքներ հնչեցնել, բայց ոչ թե իր յուրայինների, ոչ թե իշխանության ներկայացուցիչների, այլ իշխանությունից դուրս գտնվողների հասցեին: Այս առումով հերթական փայլատակումը եղավ ԵԿՄ համագումարի ժամանակ. օրինակ՝ գազային համաձայնագրերը քննադատողներին նա ասել է. «Որևէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է ԱԺ-ից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ, թող գնա անի, թող բերի»: Այսքանից հետո Ս. Սարգսյանի ամենատրամաբանական քայլը կլիներ հրաժարականը. հեռանալով իշխանությունից՝ նա բանակցություններ վարելու հնարավորություն կընձեռեր ուրիշներին: Այլապես այս ամենը նմանվում է քամի տատանելու:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ