Ադրբեջանում զանգվածային բողոքի ալիք է սկսվում
Ադրբեջան
Ադրբեջանի հարավային Աստարա քաղաքի բնակիչները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
Պատճառն այն է, որ քաղաքի չինովնիկներից մեկը հրապարակորեն վիրավորել է տեղացի բնակիչներին, և իշխանությունների ապօրինությունների նկատմամբ նրանց համբերության բաժակը լցվել է: Տեղաբնակները երթ են կազմակերպել Աստարայի շրջանի գործադիր իշխանության շենք և այնտեղ մի քանի ժամ տևած բողոքի ակցիա անցկացրել:
Ամեն ինչ սկսվել է, երբ սոցիալական ցանցերում լուրեր են հայտնվել, որ բարձրաստիճան չինովնիկներից մեկը հրապարակորեն վիրավորել է Արչիվանդ գյուղի բնակիչներին: Նրանք իրենց հերթին փակել են Աստարա-Լենքորան մայրուղին, որտեղ խոշոր խցանում է առաջացել:
Բողոքի ևս մեկ ակցիա տեղի է ունեցել Գարադաղում: Shacman և Howo բազմատոննանոց բեռնատարների վարորդների խումբը բողոքի ակցիա է անցկացրել Գարադաղի շրջանի Գոբուստան ավանում: Արդեն մի քանի օր է' Բաքվում Սովետսկի շրջանի բնակիչները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք բողոքում են, որ իշխանությունն իրենց տները քանդելու դիմաց քիչ փոխհատուցում է սահմանել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ