Իսկապես չեմ ցանկանում խաղալ «Բարսելոնայի» դեմ. Տուրե
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն, ով այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», անդրադարձել է թիմերի միջև այսօր կայանալիք դիմակայությանը:
«Այս ամենը բարդ է: Իսկապես չեմ ցանկանում խաղալ «Բարսելոնայի» դեմ: Ես շատ եմ հարգում այդ թիմը, այն շատ բան է ինձ տվել, այնտեղ խաղում են իմ ընկերներն, ովքեր ինձ շատ են օգնել: Ես ստիպված եմ նրանց դեմ խաղալ «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ կվերադառնամ արդեն այլ թիմի մարզաշապիկով: Չեմ ցանկանում խաղալ երկրպագուների ներկայությամբ, ովքեր ինձ շատ էին աջակցում և հարգում էին: Սակայն այսպիսին է ֆուտբոլը: Հիանալի հանդիպում եմ սպասում մեծագույն ակումբի հետ»,-Տուրեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ