Լատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան «Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». Չայկա Հունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետի «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան Ռուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. Պեսկով ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում Վստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալ Չեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը 

Փարաջանովի 90-ամյակին նվիրված մոսկովյան ցուցահանդեսն այցելուների պակաս չի զգացել (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանի առթիվ Մոսկվայի «Սոլյանկայի պետական պատկերասրահում» փետրվարի 13-ին բացված «Նռան գույնը» խորագրով ցուցահանդեսը համախմբել է անվանի արվեստագետների, պարզապես ռեժիսորի արվեստը գնահատող մարդկանց: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը պատմեց, որ ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել: «Ցուցահանդեսի բացմանը ներկա էին շատ հայտնի մարդիկ, ովքեր կենդանության օրոք ճանաչել են Փարաջանովին: Նրանց թվում են եղել Յուրի Նորշտեյնը, Տոնինո Գուերայի այրին, շատ ուրիշներ»,-նշեց Սարգսյանը:

Նրա գնահատմամբ` ցուցահանդեսի այցելուների քանակը վկայում է, որ մեծանուն ռեժիսորի արվեստն այսօր էլ հետաքրքիր է հանրությանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել նաև Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Լարիսա Կադոչնիկովան: «Լարիսա Կադոչնիկովայի, ինչպես նաև լուսանկարիչ Յուրի Մեչետովի մասնակցությամբ փետրվարի 27-ին Երևանի Մոսկվայի տանը նույնպես տեղի կունենա հուշ-երեկո' նվիրված Փարաջանովին»,-տեղեկացրեց թանգարանի տնօրենը:

Նա նշեց ևս մեկ կարևոր փաստի մասին, Մոսկվայի «Նաշչոկինի տուն» պատկերասրահում փետրվարի 10-ին բացվել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Պաուլա Վոլկովային նվիրված «Մոտիկ շրջանակ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նաև Փարաջանովի, Տարկովսկու, այլ հայտնիների լուսանկարները: «Ես նաև կազմակերպիչներին հանձնեցի Տարկովսկու' Փարաջանովին բանտի տարիներին ուղղված հինգ նամակների կրկնօրինակները, որոնք ընթերցվեցին երեկոյի ընթացքում»,- պատմեց Սարգսյանը: Նա նշեց, որ Մոսկվայում գտնվելու օրերին հարցազրույցներ է տվել ռուսական «Կուլտուրա», «Ռոսիա- 24» հեռուստաալիքներին, այլ հեղինակավոր լրատվամիջոցների:

«Նռան գույնը» ցուցահանդեսը բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում այցելուները հնարավորություն ունեն դիտել կինոռեժիսորի իլյուստրատիվ արվեստը ներկայացնող շուրջ 30 կոլաժային աշխատանքները, որոնց մեծ մասը նախկինում երբևէ չի ցուցադրվել Մոսկվայում: Երկրորդ մասը' Փարաջանովի «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբը», «Մոռացված նախնիների ստվերները» և «Անդրիեշ» ֆիլմերն են, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի («Արարատ» կոնյակների) աջակցությամբ նկարահանված' ռեժիսորի մասին պատմող ֆիլմը:

Զուգահեռաբար ցուցասրահներում կներկայացվեն նաև Զավեն Սարգսյանի և Յուրի Մեչետովի' տարբեր տարիներին արված լուսանկարները: Մոսկովյան ցուցահանդեսը բաց կլինի մինչ մարտի 16-ը: Փարաջանովի 90-ամյա հոբելյանը կնշվի նաև հուլիսի 13-20-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի կնվիրվի մեծանուն կինոռեժիսորին:

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը

Լուսանկարները' Զավեն Սարգսյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան մտադիր է 2027 թվականի հունվարից արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս իրականացվող ավտոբուսային փոխադրումները Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ) Հայաստանի սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են․ PISA-2025-ի ահազանգը Անգրագետ են, ոչ մի բան չեն հասկանում, պրիմիտիվ հարց չեն կարում լուծեն․ Պեդրո Զարոկյան«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մեծ ընտանիքի պես են». ՉայկաՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՖրանսիայում թալանվել են Ռենուարի թանգարանը «88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ ԲաբայանՌուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ՊեսկովԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններումՎստահ եմ՝ պարոն Զառոկյանն ասելու է՝ traffic engineer է պետք, ճիշտ է, բայց տվյալներ է պետք ունենալՉեմպիոնների լիգան վերադառնում է․ «Ինտերի» կազմում է Հենրիխ Մխիթարյանը«Ժամկետանց սնունդ կար բոլոր սուպերմարկետներում»․ Բաբայանը զգուշացնում էԱմեն ինչ անելու ենք, որ եվրոպական կառույցները չկարողանան չնկատելու տալ երկրում տիրող իրավիճակը (տեսանյութ) Իրանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չխայտառակվել և լքել Մերձավոր Արևելքը Ոչ մի դրամ հարկ չի թաքցվել՝ ես վստահորեն պնդում եմ. Լևոն ՔոչարյանԳիտնականները Նոյյան տապանի առեղծվածի բացահայտման շեմին են Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին․ «Շատ խիստ կպատժվեք»Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ ԶախարովաԽոշոր ավտովթար Երևանում․ «Hongqi»-ն բախվել է ծառին, կա վիրավորՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքԻսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ​​ճգնաժամի հետևումԱնգրագետ գնահատականից Ավինյանը վրդովվեց՝ ամբարտավան բերանը բացեք սխալ ձեւով, կպատժվեք«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The SpectatorԼավրովն ասել է, որ Արևմուտքը երբեք չի կարողացել արդար մրցակցություն ցուցաբերելՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի և անհայտ կորածների տվյալներըՄյասնիկյանում խայտառակ վիճակ ա, սարսափելի, ոչ մեկդ չի՞ անցել էդ մասով․ ԱվինյանՌոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելըՆեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԵրկրի փաստացի ղեկավարը բացահայտ ասում է՝ ինքն է դատում․ Լևոն ՔոչարյանԱստանայում հերքել են Փաշինյանին վերագրվող հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալՍաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է հարավում գտնվող օբյեկտներում հրդեհի և զոհերի մասինՄասնավոր տրանսպորտն իրավունք չունի Երևան քաղաքում կանգառ կատարի․ Տիգրան ԱվինյանԱվինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ ՅոլյանՆյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն աՀայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՄի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսությունԻրանի իշխանությունները կրկնապատկել են բենզինի գինը«Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվիՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներԳործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավոր
Ամենադիտված