«Զենիթը» հեշտ մրցակից չէ. Օբամեյանգ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեռ Էմերիկ Օբամեյանգն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում‘ «Զենիթի» դեմ կայանալիք խաղին և նշել, որ ռուսական թիմն իրենց համար լուրջ մրցակից է լինելու:
«Այս փուլում հեշտ մրցակիցներ չկան: Մենք պետք է նրանց դեմ խաղանք այնպես, ինչպես արտագնա հանդիպումներում խաղացինք «Արսենալի» և «Օլիմպիկի» դեմ: Այդ դեպքում հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն կունենանք»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ