Լուկաշենկոն բիատլոնիստուհի Դարյա Դոմրաչևային Բելառուսի հերոսի կոչում շնորհեց
Սպորտ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բիատլոնիստուհի, Սոչիի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնուհի Դարյա Դոմրաչևային Բելառուսի հերոսի կոչում է շնորհել: Ինչպես տեղեկացնում է «Բելտա» լրատվական գործակալությունը, Լուկաշենկոն շնորհավորական հեռագիր է հղել Դոմրաչևային' նշելով, որ ողջ Բելառուսը հիացած է նրա հաղթանակով ու հերոսական քայլով, ինչպիսին բացառիկ է ժամանակակից պատմության մեջ:
Դոմրաչևայի ցուցանիշը բացառիկ է ոչ միայն այս երկրի մարզիկների համար, այլ նաև միջազգային բիաթլոնի պատմության մեջ՝ մեկ մարզուհի նվաճել է 3 ոսկե մեդալ մեկ օլիմպիադայի մրցումներում:
Առ այսօր ընդամենը 10 մարդ է արժանացել Բելառուսի հերոսի կոչմանը: Նրանց թվում են երկրի Ազգային բանկի ղեկավարը, սխրանք կատարած օդաչուն, խոշոր ձեռնարկության ղեկավարը և մի շարք այլ անձինք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ