Այն, ինչ տեղի ունեցավ քվեարկությունց հետո, ՀՀ-ի ամենամեծ կեղծիքներից մեկն էր. Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական
ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ով բոլոր կանխատեսումներին հակառակ իր անցած ուղիով կարողացավ հաղթանակ տանել: Այս մասին այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հաղթանակը տարել է իրական վստահության և մրցակցության դաշտում:
«Այն, ինչ տեղի ունեցավ քվեարկությունց հետո, ՀՀ-ի ամենամեծ կեղծիքներից մեկն էր: Բոլորի համար միանշանակ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ երկրորդ քաղաքում հաղթանակ տարավ 77 տոկոս: Սա այն ապացույցն էր, որ իշխանությունները միայն ձայնագողությամբ հնարավորություն ունեցան իրենց կեղծիքներն առաջ տանել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն