Ուկրաինայում անկարգությունների նոր ալիք է բարձրացել. լարված իրավիճակ Կիևում (ուղիղ միացում)
Աշխարհ
Ուկրաինայի ընդդիմադիրները Գերագույն ռադայի մոտ վերսկսել են անկարգություննը: Այս մասին հայտնում է UNIAN-ը: Գրուշևսկու փողոցի մոտ հանրահավաքի մի քանի մասնակից բարձրացել է ճանապարհն արգելափակող ավտոմեքենաների վրա և հետ ճնշել Ներքին զորքերի զինվորներին: Գերագույն ռադայի շենքի մոտ են հավաքված նաև «Բերկուտի» հատուկջոկատայինները:
Ուկրաինայի ՆԳ նախարարության ներքին զորքերի երեք մարտիկներ են մարմնական վնասվածքներ ստացել այն բանից հետո, երբ այսօր առավոտյան ընդդիմության արմատականորեն տրամադրված կողմնակիցները փորձել են մոտենալ Գերագույն ռադայի շենքին:
«Նախնական տվյալներով՝ մեր երեք զինծառայողներ մարմնական վնասվածքներ են ստացել»,-ՈւՆԻԱՆ գործակալությանն ասել են ՆԳՆ ներքին զորքերի մամուլի ծառայությունում՝ չճշտելով վնասվածքների բնույթը:
Ուկրաինական ընդդիմության ակտիվիստներն այսօր հրկիզել են երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք Կիևի կենտրոնում արգելափակում Էին Շոլկովիչնայա փողոցի երթևեկելի մասը:
Բողոքի ակցիաները ծավալվել են Շոլկովիչնայա և Ինստիտուցկայա փողոցների հատման վայրում: Մինչ այդ երկար ժամանակ զանգվածային անկարգությունների կենտրոն էր դարձել Գրուշեւսկի փողոցը: Հաղորդվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ և աղմկահան նռնակներ է օգտագործել բողոքավորների դեմ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ