Մինչև ապրիլի 9-ը
Քաղաքական
«Արժե ապրել մինչև ապրիլ, և հավերժող բյուր գարուններում միայն միությամբ կա հայոց փրկություն»: Այս մասին այսօր հանդիպում-հավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք գիտակցաբար, դափնիներից հեռու մնալու դիտավորությամբ, ոչ թե սեփականաշնորհեցինք վստահության քվեն, այն մերը դարձրինք, կուսակցականացրինք, այլ հակառակը՝ այս վստահության քվեն վերադարձրինք ժողովրդին, որպեսզի հուզական մի ակնթարթում այն չմսխվի, որպեսզի ճիշտ ժամին, ճիշտ տեղում հաղթանակի ամրագրումը պատկանի միայն հայ ժողովրդին»,-նշեց նա:
Վերջինիս խոսքով՝ անմիջական հրամայական է դարձել սահմանադրական հեղափոխությունը:
«Անմիջական հրամայական է դարձել մեր ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական, քաղաքացիական շահագրգիռ ուժերի ամենալայն մասնակցությամբ՝ հանուն ազգային շահի, ինքնիշխանության, ազատության, հանուն մեր սուրբ նահատակների, թող ոչ մեկ չհեգնի, ու մեր երեխաների: Օդ ու ջրի նման անհրաժեշտություն է միացյալ հրապարակի կայացումը, և այս չընտրված իշխանությունների հեռացումը մինչև վերածննդյան ապրիլի ինը: Հասկացեք ուղղակի, թե փոխաբերական, բայց բոլոր դեպքերում կեղծիքի ոտքերը կարճ են և սա ազգային-պետական օրակարգի հիմնական պահանջն է»,-նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, թե այն, ինչ կիսատ է մնացել պետք է լրացնենք միասնաբար: Նա կոչ արեց. «Սիրտ արեք, ճշմարտությունն այնտեղ է բնակվում և գալու է Սևակի պատգամած մեր հինգերորդ եղանակը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ