7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի 5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնում Որ մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ» 5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղը Բժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասին Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ) Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասին Ռոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակ Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 

ԱԺ նախագահը մեծ ձեռքբերում է համարում Հայաստան - Մեծ Բրիտանիա Առևտրի պալատի ստեղծումը

Քաղաքական

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը Ջոն Ուիթինգդեյլի (ՄԹ Համայնքնեի պալատ) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Մայք Գեյփսը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում և համագործակցությունը երկու երկրների միջև զգալի վերընթաց է ապրել բազմաթիվ ոլորտներում:

Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացումը և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը: Աժ նախագահը կարևորել է հայաստանյան բազմաթիվ ծրագրերում ՄԹ կառավարության ու հասարակական կազմակերպությունների ներգրավվածության փաստը և ձեռքբերում է համարել Երևանում Հայաստան-Մեծ Բրիտանիա Առևտրի պալատի ստեղծումը: Հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման գործում Հովիկ Աբրահամյանը, առանձնահատուկ դեր վերապա հելով օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը, նշել է.« Մենք կարևորում ենք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Մենք շահագրգիռ ենք խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը»:

Ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները` Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին և կարևոր համարել միջազգային ասպարեզում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձևավորելու անհրաժեշտությունը: «Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ տարածշրջանի անվտանգության և կայունության համար: Հաշվի առնելով հակամարտության կարգավորման բարդ գործընթացը` կարևոր նշանակություն ունի միջազգային հանրության տարածաշրջանի երկրների հանդեպ հավասարակաշռված և անկողմնակալ դիրքորոշումը»,-ասել է ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Թագավորության խորհրդարանում գործող Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախաձեռնությունները: Նա շնորհակալություն է հայտնել Սթիվեն Փաունդին փետրվարի 11-ին ՄԹ Համայնքների պալատում ելույթի համար, որտեղ նա անդրադարձել և անաչառ գնահատակ էր տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Հայոց ցեղասպանությանը:

Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշել է, որ այն բխում է մեր երկրի շահերից և պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով: Նրա խոսքով` այդ որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում: «Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ բազմաբնույթ համագործակցությունը և փոխհարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՄՄ Բրիտանական խմբի պատվիրակության ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը համոզմունք է հայտնել, որ խմբի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի հայ-բրիտանական կապերի զարգացմանը և խորացմանը: Նրա խոսքով, Հայաստանը մեծ թվով բարեկամներ ունի ՄԹ խորհրդարանում, ինչին մեծապես նպաստել է Հովիկ Աբրահամյանի 2011թ. աշխատանքային այցը Մեծ Բրիտանիա: Համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը նշել է. «Դուք Բրիտանիայի խորհրդարանում մեծ թվով բարեկամներ ունեք, ովքեր Հայաստանի կողքին են և մտահոգված են նրա խնդիրներով: Հայաստանի ձայնը լսելի է Բրիտանիայի խորհրդարանում: Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի կայունություն և առաջընթաց»: Բրիտանացի խորհրդարանականները ևս կարևորել են երկու խորհրդարանների միջև համագործակցության խորացումը, երկկողմ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Կարևոր է համարվել տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս, երկուստեք կարևորվել է տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. Պետրոսյան
Ամենադիտված