Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակի առողջական դրությունը կտրուկ վատացել է
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը փետրվարի 18-ին հիպերտոնիկ կրիզ է տարել: Այս մասին հայտնում է Украинская правда-ն: Ըստ վերջինիս տվյալների՝ խորհրդարան Է ժամանել «շտապօգնությունը», բժիշկները զննում են Ռիբակին:
Այս տեղեկատվությունը հավաստել է արտախմբակցային պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան:
Ըստ պատգամավորների տվյալների՝ խոսնակի ինքնազգացողությունը վատացել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ այսօր կայացած խորհրդակցությունից հետո, որտեղ ընդդիմադիրները պահանջել են գրանցել 2004 թվականի Սահմանադրությունը վերադարձնելու որոշումը:
Ավելի վաղ Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին լրագրողներին հավաստել է, որ Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է երկրում 2004 թվականի Սահմանադրության գործողության վերականգնման որոշման՝ ընդիմադիր նախագիծը: «Գրանցում կա»,- հայտարարել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ