Կիևի ցուցարարները գրոհի արդյունքում գրավել են Սպայի տունը
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները գրավել են Սպայի տունը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը:
Այսօր Ուկրաինայի ընդդիմության կողմնակիցներն առավոտյան հավաքվել են Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել 2004թ. Սահմանադրությունը: Սակայն ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ խորհրդարանի շենքին, ինչի արդյունքում բախումներ և անկարգություններ են սկսվել:
Ցուցարարները շարունակում են պայքար-գրոհը՝ բացելու համար Գերագույն ռադայի շենք տանող ճանապարհը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն