Կամո Հովհաննիսյանն այլևս չի ղեկավարի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը
Հայաստան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյան իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Փետրվարի 17-ին Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից` այլ աշխատանքի ընդունվելու պատճառով: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը: Թափուր պաշտոնի համար մոտակա ժամանակներս կհայտարարվի մրցույթ»,- հայտնեցրին ՀՀ մշակույթի նախարարությունից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից