«Ժողովուրդ». Գյուղատնտեսության նախարարությունը 2014-ին գնելու է 1000 հատ պետհամարանիշ
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է: Պարզվում է` այս նախարարությունը 2014-ին գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ` այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ: 1.3 մլն դրամ էլ ԳՆ-ն ծախսելու է ավտոմեքենաների անիվներ կամ այլ պարագաներ գնելու համար, իսկ 900 հազար դրամի էլ ավտոմեքենաներ կվերանորոգեն: Թե ինչու է նախարարությունը որոշել այդքան շատ համարանիշ գնել, մնում է միայն ենթադրել: Համենայնդեպս, միանգամից 1000 հատ պետհամարանիշ գնելը, այնուամենայնիվ, անհասկանալի է: Արդյո՞ք գյուղատնտեսության նախարարության մեքենաները մինչեւ հիմա առանց համարների են, հազիվ թե:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ