Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը նոր պաշտոն ունի
Հայկական Մամուլ
Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ապա նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Թերթի թղթակցի հետ զրույցում Կամո Հովհաննիսյանը հաստատել է, որ տնօրենի պաշտոնից հրաժարվելու որոշմանը նպաստել է թատրոնում առկա լարված իրավիճակը: Նշենք, որ ստեղծագործական կոլեկտիվներն իրենց վճարվող ցածր աշխատավարձի մասին այլևս չեն լռում:
Շարունակությունը` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ