Կիևում իրավիճակը ծայրահեղ լարված է. կա 14 զոհ
Հայկական Մամուլ
Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը ծայրահեղ լարված էր: Արյունալի բախումներ էին տեղի ունենում Մայդանում հավաքված ցուցարարների և Ուկրաինական «Բերկուտի» միջև: Գիշերը ժամը 2-ի դրությամբ 14 մարդ էր զոհվել:
Երևանի ժամանակով ժամը 23.30-ից Ուկրաինական ոստիկանությունը լայնածավալ գրոհ սկսեց Մայդանի վրա: Ավելի վաղ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էին տարածել, որտեղ ցուցարարներին ժամանակ էին տվել դադարեցնել անկարգությունները քաղաքում' սպառնալով հակառակ դեպքում կարգը վերականգնելու համար դիմել խիստ մեթոդների' կիրառելով օրենքով նախատեսված միջոցներ: Բախումներից և կատաղի պայքարից հետո, տեսնելով, որ ցուցարարները չեն նահանջում, Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ կեսգիշերից (Երևանի ժամանակով 02.00) Կիևի Կենտրոնում մարդկանց տեղաշարժը կսահմանափակվի: Դիտորդների կարծիքով, սա կարող նշանակել արտակարգ դրության նման ինչ-որ բան: Ուկրաինայում տեղի ունեցողը դատապարտող հայտարարություններ տարածեցին Սպիտակ Տունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵՄ ղեկավարությունը:
Շարունակությունը` «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում::


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ