«Ժողովուրդ». Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներն ընդլայնում են իրենց մասշտաբները
Հայկական Մամուլ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներն ընդլայնում են իրենց մասշտաբները: Երեկ Մեծամորի ատոմակայանի մի քանի հարյուր աշխատակիցներ են բողոքի ցույց անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց: Շուրջ 700 աշխատակիցներ իրենց մտահոգություններով նամակ են հանձնել օմբուդսմենին: Ատոմակայանի արտադրամասի հերթափոխի պետ Գարիկ Զաքարյանը երեկ հայտարարել է, որ ի տարբերություն մետրոպոլիտենի աշխատակիցների, որոնց հեռացրին աշխատանքից՝ պայքարելու համար, ատոմակայանի աշխատակիցներին աշխատանքից ազատելով չեն կարող վախեցնել:
Նրա խոսքով` ատոմակայանի աշխատակիցները վճռական են իրենց գործողություններում, բայց միեւնույն ժամանակ գիտակցում են, որ աէկ-ը հանրապետության հիմնական եւ ամենաէժան էներգիա արտադրող կառույցն է: «Ինչ էլ որ լինի, ատոմակայանն աշխատելու է եւ աշխատելու է անվտանգ: Սա մենք լավ ենք գիտակցում, ավելի լավ, քան մեր երկրի ղեկավարները,-հայտարարել է նա՝ զգուշացնելով, որ մեր իշխանությունները պետք է գիտակցեն, որ սթափվելու, կանգ առնելու ժամանակն է,-եթե իրենք կարծում են, որ «զադնի» չունեն, թող իմանան, որ մենք ոչ միայն «զադնի» չունենք, այլեւ «ստոպ կռան» չունենք»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ