Ողբերգական պատահար Երևանում. կան զոհեր (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Փետրվարի 19-ին, ժամը 05.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 13 AP 003 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես» ՍՊԸ-ի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված վարորդի և ուղևորի դիերը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել' ճանապարհի լվացման աշխատանքներ:
ծ


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ