Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել փոխզիջման գնալ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ արմատական գործողություններից և բանակցություններ սկսել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նա ընդդիմությանը կոչ է արել փոխզիջման գնալ և ընդհանուր լեզու գտնել՝ հանուն երկրի ապագայի:
«Ես ուժի կիրառումը միշտ համարել եմ սխալ մոտեցում: Պետք է փոխզիջման գնալ: Ես բազմիցս ասել եմ, որ զիջումների և պայմանավորվածության արդյունքում մի քիչ կորցնում է իշխանությունը, կորցնում է նաև ընդդիմությունը, սակայն շահում է Ուկրաինան»,- նշել է Յանուկովիչը:
«Մենք արդեն չափազանց թանկ գին ենք վճարել այն մարդկանց հավակնությունների համար, ովքեր ձգտում են իշխանության: Բայց որպեսզի այդ գինն էլ ավելի բարձր չլինի, կոչ եմ անում սթափվել: Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և փրկել Ուկրաինան»,-ասել է նախագահը: «Ես հաստատակամորեն կոչ էի անում ձեռնպահ մնալ արմատական գործողություններից, բայց ինձ չանսացին»,-հավելել է նա:
Իսկ «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիրների հետ գիշերը կայացած բանակցությունները համարել է ձախողված:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ