Մրցավարը չպետք է 11 մետրանոց նշանակեր. Սաբալետա (տեսանյութ, լուսանկար)
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտությունը:
«Ակնհայտ է, որ մրցավարը մի քանի սխալ թույլ տվեց, մասնավորապես 11 մետրանոցը, կարծում եմ` այդ դրվագում այն չպետք է լիներ: «Բարսելոնայի» նման ակումբի դեմ խաղալը բարդ է, բայց ավելի բարդ է, երբ մնում ես 10 հոգով: Ընդհանուր առմամբ, պետք է հպարտանանք մեր խաղով: Լավ խաղացինք, պահեր ստեղծեցինք: Պետք է շարունակենք հավատալ ինքներս մեզ և փորձենք ավելի լավ խաղալ «Նոու Կամպում»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ