Հստակեցվել է խնամքի տրամադրման կարգը
Հասարակություն
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (տուն-ինտերնատ) ուղեգրումն այսուհետ իրականացնելու են սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, սա պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ կատարված փոփոխությամբ:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են բնակվել պետական խնամքի հաստատություններում (Նորքի, Թիվ 1, Գյումրու և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ), կարող են դիմել (նաև՝ նրանց լիազոր անձինք) իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություն («Փարոս»): 2014թ. հունվարի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կանոնակարգվել և հստակեցվել է քաղաքացիների՝ տուն-ինտերնատ ընդունելության, նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու և դուրսգրման (այդ թվում՝ ժամանակավոր դուրսգրման) կարգը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն