Կիևի օդանավակայաններն ու կայարանն աշխատում են սովորական ռեժիմով, մետրոպոլիտենը չի գործում
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում բողոքավորների և իրավապահ մարմինների աշխատակիցների անխնա դիմակայությունն առայժմ չի ազդել քաղաքի երկաթուղային կայարանի և օդանավակայանների աշխատանքի վրա: Համանման իրադրություն է դիտվում նաև երկաթուղում. բոլոր գնացքները ժամանում են ժամանակին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառով քաղաքում վերերկրյա հասարակական տրանսպորտը գործում է ուժեղացված ռեժիմով:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Կիևի պետական քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոն, «ներգրավված է պահուստային շարժակազմ, և կազմակերպված են լրացուցիչ երթուղիներ մետրոյի բոլոր կայարաններից»: Նրա խոսքով՝ մայրաքաղաքի իշխանությունները չեն կարողանա մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքում իրադրությունը չի կայունացել:
«Այժմ մենք իրավունք չունենք վերսկսել մետրոպոլիտենի գնացքների երթևեկությունը, քանի դեռ համոզված չենք լինի յուրաքանչյուր մարդու անվտանգության հարցում, որը կգտնվի ստորգետնյա տրանսպորտում»,-ասել է Մակեենկոն՝ ըստ որում նշելով, որ վերերկրյա տրանսպորտով երթևեկությունն առայժմ կլինի անվճար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ