Կիևում ժամանակավորապես փակվել է Կանադայի դեսպանատունը, ուր ցուցարարներ էին ներթափանցել
Աշխարհ
Անորոշ ժամանակով փակվել է Ուկրաինայում Կանադայի դեսպանատունը: Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական կայքում հաղորդվում է, որ «դեսպանատունը ժամանակավորապես փակված է մինչև հաջորդ ծանուցում»: Այս որոշման պատճառները չեն նշվում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի դեսպանատուն են ներխուժել «փայտերով զինված մի խումբ անհայտ անձինք»: Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալներով՝ չարագործներն սկսել են ավերել դեսպանատան գույքը և փորձել են մարմնական վնասվածքներ հասցնել դեսպանության անձնակազմին:
Մինչդեռ Կանադայի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Էդամ Հոջը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ոչ մի պահանջ չունի «Կիևում Կանադայի դեսպանատանը թաքնված» ցուցարարների խմբի նկատմամբ:
Նրա խոսքով՝ «Կանադայի դեսպանատան աշխատակիցների անվտանգությանը ոչինչ չի սպառնում»: Նա նշել է, որ բողոքի ակցիաների` շենքում պատսպարված մասնակիցներն «իրենց հանգիստ են պահում, գույքին ոչ մի վնաս չեն հասցրել և չեն վնասել դեսպանատան աշխատակիցներին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն