Վրաերթ-ավտովթար Երևանում
Արտակարգ Պատահար
Փետրվարի 17-ին` ժամը 16.10-ի սահմաններում, Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-2106»-ն վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, այնուհետև բախվել Ռոստովյան փողոցի թիվ 34/4 հասցեի մոտ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ