ՀՀ էկոնոմիկայի նախարարին չի մտահոգում ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը մտահոգված չէ խորհրդարանի 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ, ըստ որի' վերջիններս պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը: Փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ դա նրանց սահմանադրական իրավունքն է: «Շատ լավ: Թող անեն, ես այդ հարցով մտահոգված չեմ»,-նշեց Ավանեսյանը:
Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները քննարկում են ԱԺ առաջիկա քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Այս հարցում կողմերը դեռևս համաձայնության չեն եկել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն