Ազգային գրադարանը նվիրում և նվեր է ստանում գրքեր
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի ազգային գրադարանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ շարունակում է որպես նվեր տարբեր գրքեր ստանալ: Բացի այդ, գրադարանը նվերներ է պատրաստել նաև մի շարք դպրոցական գրադարանների համար: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
«Երևանի պետական համալսարանի իրավաբանականը ֆակուլտետն այսօր 240 անուն գիրք նվիրեց Ազգային գրադարանին: Բացի այդ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից նվեր ստացանք Ռոբերտ Ենգիբարյանի «Օ’, Մարի» գիրքը, որը տպագրվել է Մոսկվայում: Մենք մեր հերթին Ստ. Զորյանի անվան դպրոցի գրադարանին գրքեր կնվիրենք, քանի որ այսօր նաև Զորյանի ծննդյան օրն է: Գրադարանի բարեկամ Ավո Հովհաննիսյանը ևս մեզ գրքեր կնվիրի: Նա մշտապես մեզ եզակի գրականություն է նվիրում: Իսկ վաղը կգնանք Արագածոտնի մարզ և երկու դպրոցական գրադարաններ կհամալրենք գրքերով: Բավականին մեծ իրադարձություններ են»,-նշեց Տիգրան Զարգարյանը:
Ազգային գրադարանի տնօրենը նշում է, որ ընթերցասրահում մինչև երեկո գրքեր են ընթերցում հատկապես երիտասարդները: «Կարդացող մարդիկ կարդում են: Գիրք նվիրելու օրն այն գեղեցիկ միջոցառումներից մեկն է, որը մեծացնում է հարգանքը և սերը գրքի նկատմամբ»,-հավելեց Զարգարյանը:
ՀՀ Գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը' փետրվարի 19-ը, արդեն 6-րդ տարին նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)