Մովսիսյանը և Օզբիլիսն Իսպանիայում են
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, թիմի ֆուտբոլիստներն այսօրվանից սկսում են մարզումները Իսպանիայի Մարբելյա քաղաքում, որտեղ կմարզվեն մինչև մարտի մեկը:
Թիմի կազմում Իսպանիա է մեկնել 25 ֆուտբոլիստ, որոնց թվում են նաև Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:
Այս ուսումնամարզական հավաքի ընթացքում մոսկովյան թիմի ֆուտբոլիստները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն:
Փետրվարի 24-ին «Սպարտակը» կխաղա շվեդական «Յուրգորդենի» հետ, իսկ 28-ին Նորվեգիայի չեմպիոնի՝ «Ստրյոմսգոդսետի»:
Նշենք, որ ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարտապետովը նշել է, որ Մովսիսյանն ամբողջովին ապաքինվել է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ