Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Դիվանագիտություն' հանուն իշխանավորների էկզոտիկ հաճույքների. տխրահռչակ կառույցի անիմաստ վատնումները և կատարյալ ֆիասկոն

Հրապարակումներ

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրացավ ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը։ 2004 թվականին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Սաֆարովը կացնահարել էր քնած Մարգարյանին' դեմքին հասցնելով կացնի 16 հարված։

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվեց մայորի կոչումով, բնակարան ստացավ և պետության կողմից ապահովվեց նյութական և ֆինանսական այլ միջոցներով։

Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի թեման ռազմահայրենասիրական պոռթկման հսկայական ալիք բարձրացրեց (ներեցեք ռազմահայրենասիրական բառի հեղինակային իրավունքի խախտման համար): Ֆեյսբուքյան ճակատամարտերում հերոսացման և սխրանքների բազմաթիվ հուզիչ օրինակներ եղան, հեռուստաընկերությունները հեռարձակեցին խրոխտ դիվանագիտական ապտակների շառաչյուններ, սակայն հուզական պոռթկումը շատ արագ մարեց՝ լրատվական դաշտում նոր հետաքրքրությունների ի հայտ գալուց հետո: Մինչդեռ Սաֆարովի արտահանձնման փաստը հայ դիվանագիտության համար պետք է ենթադրեր գործողությունների մի ամբողջ շղթա, որն իր հերթին պետք է նպաստեր Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի աներկընտրանքության գաղափարի արմատավորմանը միջազգային հանրության մեջ: Հավատացած եղեք, որ եթե նմանատիպ ամբարտավան դիվանագիտական բացթողում թույլ տար Հայաստանը՝ Ադրբեջանի դիվանագիտական աղմուկը կհնչեր երկրագնդի բոլոր ծագերում:

Հայկական լոբբիի կառուցվածքը հնարավորություն է տալիս աշխարհի շատ երկրների խորհրդարաններում նախաձեռնել բանաձևերի ընդունման գործընթաց՝ դատապարտելու համար մարդասպանի հերոսացումն Ադրբեջանի կողմից: Հայկական դիվանագիտությունը պետք է ստիպեր միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ Ադրբեջանի մասին զեկույցներում հանդես գալ խիստ գնահատականներով: Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին և այլ միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի անդամությունը, որպես ագրեսորին աջակցող երկրի, դադարեցնելու պահանջով: Ինքնին հասկանալի է, որ այս բոլոր գործողությունների՝ ի նպաստ Հայաստանի ընթացքը երաշխավորված չէր, սակայն անտեսել և անտարբերության մատնել մի երկրի սկանդալային դիվանագիտական խայտառակությունը, որի հետ պատերազմի մեջ ես՝ անհասկանալի է:

Իսկ ինչո՞ վ է զբաղված հայկական դիվանագիտությունը: Անցած տարի քանի՞ լուրջ ամբիոնից է այս հարցը բարձրացվել, քանի՞ կոնկրետ դիվանագիտական արդյունք է արձանագրել մեր ԱԳՆ-ն: Պատկերը տխուր է, արդյունք չկա: Մինչդեռ ամբողջ 2013 թվականը նշանավորվեց անիմաստ դեսպանատների հիմնումով և դրանց վրա երկրի բյուջեի զգալի միջոցների մսխումով: Ինքնին հասկանալի է, որ դիվանագիտական կորպուսների հիմնումը երկրի բյուջեից ահռելի միջոցներ է կլանում, և սա այն դեպքում, երբ անգամ պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունը օրեցօր խորանում է: Հայ դիվանագետների համար վարձակալված բնակարանների և կեցության ծախսերի ամբողջ բեռը ընկած է ՀՀ պետական բյուջեի վտիտ ուսերին: Ընդ որում, օրինակ Փարիզում մեր դեսպանի միայն բնակարանի վարձը կազմում է ավելի քան 6000 եվրո: Չափազանց շռայլ ճոխություն չէ՞ աղքատ երկրի դեսպանների համար:

Անցած տարին նշանավորվեց Հայաստանի կողմից բազմաթիվ էկզոտիկ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վստահ քայլերով: Ո՞ րն է պատճառը: Կամ իշխանավորները հեշտացնում են էկզոտիկ հաճույքներ վայելելու համար այդ երկրներ մեկնելու կարգը՝ իրենց ավելի հասանելի դարձնելու համար հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, կամ էլ Հայաստանն այլևս դասվում է այդ անպտուղ երկրների շարքին և նրանց հետ հարաբերություններ է հաստատում «հավասարը հավասարի հետ» ձևաչափով:

Ի վերջո, որևէ հստակ քայլ այդ անիմաստ դարձած պետական կառույցն անելո՞ւ է: Կարծում եմ, որ որևէ խորհրդանշական օր, ասենք այս տարվա ապրիլի 24-ից, Հայաստանը պետք է շտկի իր դիվանագիտական բացթողումը և սկսի դիվանագիտական գործընթաց՝ Սաֆարովի արտահանձնումը միջազգային իրավական խնդրի վերածելու և ԼՂ ինքնիշխանության ստատուսը բարձրացնելու համար...

Եթե, իհարկե, Հայաստանի անողնաշար դիվանագետները վաղուց արդեն այս հարցն ԱԳՆ-ի փոշոտ արխիվները չեն նետել...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված