Բակո Սահակյանն ու Էդուարդ Միլիտոնյանը քննարկել են Արցախում գրականության զարգացմանն առնչվող հարցեր
Հասարակություն
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը շնորհավորել է Էդուարդ Միլիտոնյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ ԼՂՀ գրողների միության ղեկավար Վարդան Հակոբյանը, քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը եւ մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ