Կիևում տիրող իրադրությունը հանգեցրել է Ուկրաինայի ընկերությունների բաժնետոմսերի և գրիվնայի փոխարժեքի կտրուկ անկման
Աշխարհ
Կիևի Անկախության հրապարակում ոստիկանության հետ բողոքի ակցիաների մասնակիցների ընդհարումները գրիվնայի և Ուկրաինայի ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկում են առաջացրել: Փետրվարի 19-ի առավոտյան միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 1,12 տոկոսով՝ մինչև 8,99 գրիվնա: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ուկրաինայի ընկերությունների բաժնետոմսերի արժեքն ընկնում Է: Ուկրանիայի ֆոնդային շուկան բացվել է UX հիմնական ինդեքսի 2,93 տոկոս անկմամբ՝ մինչև 863,67 կետ, սակարկությունների առաջին րոպեին անկումն արագացել է մինչև 3,26 տոկոս:
Արժութային և ֆոնդային գնանշումների նվազումն ուղեկցում է Կիևում ոստիկանության ջոկատների հետ քաղաքական ընդդիմության ակտիվիստների ընդհարումներին: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ հանրահավաքի մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև դիմակայության ընթացքում զոհվել է 25 մարդ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն