Փետրվարի 20-ն Ուկրաինայում սգո օր է հայտարարված
Աշխարհ
Փետրվարի 20-ն Ուկրաինայում սգո օր է հայտարարված Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների հիշատակին: Այդ մասին, ասված է հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրում:
«Ուկրաինայում զանգվածային անկարգությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ որոշում եմ՝ 2014 թվականի փետրվարի 20-ն Ուկրաինայում հայտարարել սգո օր»,-նշվում է փաստաթղթում:
Այդ օրն Ուկրաինայի ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները, չեղյալ կհայտարարվեն ժամանցային, համերգային միջոցառումները, մարզական մրցումները, համապատասխան փոփոխություններ կկատարվեն հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերում:
Ուկրաինայի ՆԳ նախարարության գլխավոր հետաքննչական վարչության պետի տեղակալ Օլեգ Տատարովի տվյալներով՝ Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 24 մարդ, որոնցից 14-ը քաղաքացիական անձինք են: Վերքեր է ստացել 751 մարդ, 381 հոգի դիմել է բուժօգնության:
Տատարովի տվյալներով՝ Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած վերքերից զոհվել են Ուկրաինայի իրավապահ մարմինների տասն աշխատակից, վիրավորվել է 77 ոստիկան: Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն