Ուկրաինայի իրադրության շուրջ ԵՄ երկրների ԱԳ նախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, Բելգիայի մայրաքաղաքում արտահերթ հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի իրադրության շուրջ: Այս տեղեկատվությունը հավաստել է ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչը:
«Նկատի առնելով Ուկրաինայում իրադրության խիստ սրվելը՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը որոշում է ընդունել փետրվարի 20-ին գումարել ԵՄ-ի 28 երկրի ԱԳ նախարարների արտահերթ հանդիպում՝ քննարկելու իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով Եվրամիության հնարավոր գործողությունները:
Քեթրին Էշթոնը պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինայի իրադրության շուրջ ԵՄ-ի ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը կանցկացվի փետրվարի 20-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն