Միքայել Մինասյանը Սուրբ Աթոռի պետքարտուղարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Հասարակություն
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին փետրվարի 19-ին ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը: Հանդիպմանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվակիան ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Հռոմի Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիական ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի, քրրիստոնյաների լայնածավալ արտագաղթի, Մերձավոր Արևելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների շուրջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ