«Բավարիան» հաղթեց «Արսենալին». «Ատլետիկոն»` «Միլանին» (տեսանյութ)
Սպորտ
Տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի 1/8 զրափակիչի ևս երկու հանդիպում:
«Բավարիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին»: Մյունխենցիների կազմում 54-րդ րոպեին գոլ հեղինակեց Տոնի Կրոսը, իսկ 88-րդ րոպեին աչքի ընկավ նաև Մյուլերը:
Նշենք, որ երկու թիմերն էլ 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն նախ վրիպեց Մեսութ Օիլը, ապա նաև Դավիդ Ալբան:
38-րդ րոպեին լոնդոնցիները մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Շեսնին:
«Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին» : Հանդիպման միակ գոլը 83-րդ րոպեին հեղինակեց Կոստան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ