«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանի թիկնազորի պետը դանակահարել է 35-ամյա տղամարդու
Հայկական Մամուլ
Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի պետը` Արտյոմը, դանակահարել է Գյումրու Սարգսյան փողոցի թիվ 47 տան բնակիչ 35-ամյա Արմեն Տիգրանյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արտյոմը Գյումրու քաղաքապետարանում պահակ է աշխատել, սակայն փետրվարի 7-ին նրան հեռացրել են աշխատանքից:
Պարզեցինք նաեւ, որ Արտյոմն ու Արմենը բարեկամներ են:
Նշենք, որ Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արմեն Տիգրանյանը Գյումրու թաղային հեղինակություններից մեկի` Սուրոյի շնապանն է, որն էլ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մտերիմ ընկերն է: Լուրեր են պտտվում, որ բարեկամներ Արմենն ու Արտյոմը վիճել են Սամվել Բալասանյանի եւ Վարդան Ղուկասյանի հարցով: Արտյոմը՝ որպես Բալասանյանի աշխատակից, պաշտպանել է գործող քաղաքապետին, իսկ Արմենը՝ իր շնապանի հարազատ ընկերոջ ընտանիքին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ