«Հրապարակ». «Սաղ ձեռիցդ կառնեմ». Սերժ Սարգսյանի հորդորը` Գագիկ Ծառուկյանին
Հայկական Մամուլ
2013-ի նախագահական ընտրությունների շեմին Սերժ Սարգսյանը կանչել է Գագիկ Ծառուկյանին եւ ասել, որ ինքը դեմ չէ` կարող ես դնել թեկնածությունդ, բայց պատրաստ եղիր, որպես օլիգարխ, դիմագրվել «մրցակցությանը»: Գրում է «Հրապարակ»-ը:
Այլ կերպ ասած` օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել, «սաղ ձեռից կառնեմ», Քոչարյանի ասած` «կդառնա շարքային ընդդիմադիր»: Իր ակտիվների առյուծի բաժինն արտասահման «արտահանած» Ծառուկյանի հետ, ըստ մեր աղբյուրների, նման մի լիկբեզ էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է այս Ամանորի շեմին: Այս մի լիկբեզի նպատակն էլ մարտնչող օլիգարխին եղել է զգուշացումը` «տակից» չօժանդակել սպասվող թանկացումների դեմ բողոքողներին, նրանց «չբերել» միտինգի. «գրագետ հետ քաշվի»՝ ասվել է նրան, որ հանգիստ թանկացնեն ամեն ինչ, ու իրենց օլիգարխները գերեկամուտներ ունենան: Սա է եղել պատճառը, որ ԲՀԿ համագումարը «համեստի» մեջ էր: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Գ. Ծառուկյանի Հայաստանում մնացած օբյեկտների նկատմամբ հարկային ծառայությունն էլ իր հերթին է շատ «ուշադիր»` ստուգումների տեսքով:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ