«ՀԺ». Սերժ Սարգսյանն ու երկու կարմիր ժապավեն
Հայկական Մամուլ
Այսօր Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում երկու անգամ կարմիր ժապավեն է կտրելու: Նա, նախ, մասնակցելու է «Երևան Մոլ»-ի բացմանը, ապա հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) քրոջ հիվանդանոցի բացմանը: Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
Արշակունյաց փողոցում գտնվող «Երևան Մոլ»-ի բացումը հայտարարված էր փետրվարի 21-ին, բայց կարմիր ժապավենը Սերժ Սարգսյանը, փաստորեն, 1 օր առաջ է կտրելու: Իսկ Արկադի Համբարձումյանի քրոջ հիվանդանոցը, որը գտնվում է մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ և, բնականաբար, կառուցվել է գործարար եղբոր միջոցներով նախկին «Տոչպրիբոր» գործարանի շենքի բազայի վրա, պակաս շուքով չի բացվելու: Երեկ, օրվա ընթացքում մի քանի տասնյակ կանայք ջանասիրաբար մաքրում էին բազմապրոֆիլ այդ հիվանդանոցի շենքը, իսկ բակում եղևնիներ էին դրվում: Միայն թե դժվար է ասել, այդ եղևնիներն այդուհետ ևս մնալո՞ւ են տեղում, թե` Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո կրկին անհետանալու են. համենայն դեպս, նման նախադեպ Գյումրիում արդեն եղել է, երբ Սարգսյանի և Պուտինի հեռանալուց հետո Աճեմյանի անվան թատրոնի բակից նոր դրված եղևնիները հօդս ցնդեցին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ