«Ժողովուրդ».Համակարգային փոփոխություններ` էթիկայի հանձնաժողովում
Հայկական Մամուլ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է համակարգային փոփոխություններ կատարել: Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, այս համակարգի ներդրման արդյունքում պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի մասինի փաստաթղթերը լրացնելիս այլեւս չեն կարողանալու գծիկներ դնել կամ անընթեռնելի ինչ-որ բաներ շարադրել՝ խուսափելով ունեցվածքի մասին իրական տեղեկությունների տրամադրումից. «Այսուհետ էլեկտրոնային տարբերակով են մուտքագրվելու տվյալները, եւ այդ պահից սկսած՝ դուք կարող եք տեսնել»:
Ըստ Ս. Սահակյանի՝ նախկինում իրենք փաստի առաջ են կանգնել. «Թղթեր լրացնելու ժամանակ կարող էին անընթեռնելի ձեռագրեր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեին, գծիկ դնեին եւ այլն, այս համակարգը նման հնարավորություն չի տալու»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այօսրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ