«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով 

Արևմտյան Հայաստանի բոլոր գավառների ճարտարապետությունը կամփոփվի 36 հատորից բաղկացած մատենաշարում

Գիտություն և Մշակույթ

Ճարտարապետի, քարտեզագրի, համակարգչային և այլ մասնագետների համակարգված և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում 2015 թվականին' Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ընթերցողի դատին կհանձնվի նոր մատենաշար, որը ներկայացնելու է Արևմտյան Հայաստանի գավառները 36 հաստափոր հատորներով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավար Սամվել Կարապետյանը պատմեց, որ մոտ 70 գավառներից առաջինը անդրադարձ է կատարվելու Հայոց Ձոր գավառին, որը գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում: Մատենաշարում անդրադարձ կկատարվի շուրջ 7000 գյուղերի' ըստ գավառների:

«Առաջին հատորն ընթացի մեջ է, այժմ աշխատում ենք դրա վրա: Այն խորհրդանշական է, որովհետև Հայկ Նահապետը' առաջին հայ մարդն իր առաջին ճակատամարտից հետո իր տունը հենց Հայոց Ձոր գավառում է հիմնել: Այդ պատճառով մեր առաջին հատորն այս գավառին է նվիրված»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ դեռևս անորոշ է ահռելի աշխատանք ենթադրող մատենաշարի տպագրական ծախսերի խնդիրը:

«Կարծում եմ, որ սա այն մատենաշարն է, որ եթե հովանավոր չգտնվի, մենք բաժանորդագրություն կիրականացնենք, և հույս ունեմ, որ գոնե այս ճանապարհով կկարողանանք տպագրել»,- ընդգծեց հուշարձանագետը:

Ստեղծագործական թիմը ողջ մատենաշարի ավարտի համար նախանշում է 8-10 տարվա աշխատանք' 2015-ի համար ծրագրելով առաջին հատորի լիարժեք ավարտը, և մյուս երկու հատորների աշխատանքի մեկնարկը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին' «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավարը կարծիք հայտնեց, որ այս մատենաշարը տարբեր հասցեատերեր ունի. մասնագետ ճարտարապետներ, պատմաբաններ, հայագիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

«Յուրաքանչյուր հատոր ներկայացնում է տվյալ գավառի տարածքում գտնվող բոլոր գյուղերը մեկ առ մեկ, հետևաբար այն կներկայացնի մեր հայրենիքի բոլոր գյուղերը և առնվազն մեկ ու կես միլիոն նահատակների ծննդավայրերը»,-պարզաբանեց մասնագետն' ավելացնելով, որ մատենաշարը Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին մատուցվող հարգանքի լավագույն տուրքն է:

Առաջիկայում նախաձեռնողները նպատակ ունեն, որպեսզի մատենաշարի յուրաքանչյուր հատոր ունենա նաև այդ գավառը ներկայացնող ֆիլմ, որը սակայն չի կրկնի այն, այլ կլինի նորովի մատուցմամբ:

Յուրաքանչյուր հատորում պատմական Հայաստանի գավառները կներկայացվեն ոչ միայն տեքստային տարբերակով, այլև 1000-1500 լուսանկարների և քարտեզների միջոցով:

Տաթևիկ Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը
Ամենադիտված