Ադրբեջանի տնտեսութունը վտանգված է. ադրբեջանցի տնտեսագետ
Ադրբեջան
Ադրբեջանի տնտեսության կախվածությունը նավթային հատվածից խիստ մեծ է և այդ ցուցանիշն արդեն հասել է վտանգավոր մակարդակի: Այս մասին FaktXeber.com-ին հայտնել է փորձագետ-տնտեսագետ Օքթայ Հաքվերդիևը:
Նրա խոսքով' թեև իշխանությունները նշում են, թե վերջին երեք տարիներին համախառն ներքին արտադրանքում ոչ նավթային հատվածի մասնաբաժինն ավելացել է, պաշտոնական վիճակագրության մեջ բերված թվերը, շատ դեպքերում, ուռճացվում են:
«Կառավարությունը շատ լավ գիտի, որ երկրում նավթային հատվածից կախվածությունը խիստ բարձր է: Այդ ցուցանիշն արդեն հասել է վտանգավոր մակարդակի: Հենց որ 2009 թ-ին նավթը սկսեց էժանանալ, Ադրբեջանի բյուջետային եկամուտը մեկ տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլարով կրճատվեց: Այդ պատճառով մենք չենք կարող ասել, որ նավթային հատվածից երկրի տնտեսության կախվածությունը նկատելիորեն նվազել է: Այդ կախվածությունն ամբողջությամբ վերացնելու համար անհրաժեշտ է մոտ 10 տարի», -հայտարարել է փորձագետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ