Ուկրաինայում անկարգությունների զոհերի թիվը հասել է 28-ի
Աշխարհ
Ուկրաինայում անկարգությունների զոհերի թիվը հասել է 28-ի: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 20-ի տեղական ժամանակով ժամը 8:00-ի դրությամբ բուժօգնության է դիմել 445 մարդ, նրանցից 287-ը հոսպիտալացվել է: Հիվանդանոցներ են տեղափոխվել իրավապահ մարմինների 88 աշխատակից, վեց լրագրող, չորս երեխա, ինչպես նաև օտարերկրյա երկու քաղաքացի:
Փետրվարի 20-ն Ուկրաինայում սգո օր է հայտարարված Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների հիշատակին: Հանրապետության ամբողջ տարածքում խոնարհված են պետական դրոշները, չեղյալ են հայտարարված ժամանցային, համերգային միջոցառումները, մարզական մրցումները, համապատասխան փոփոխություններ են կատարվել հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ