ԼՂՀ փոխվարչապետի մոտ քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը
Արցախ
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարևոր գործը նթացների արդյունավետ իրականացմանը և պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի զեկույցում նշվել է, որ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով մինչև ապրիլի 1-ը համապատասխան մարմինները պետք է կառավարության աշխատակազմ ներկայացնեն պետական կառավարման և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների սեփականության, օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, դրանց հաշվեկշռում հաշվառված ջրամբարների, ջրատարների, տրանսպորտային միջոցների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկություններ:
Խորհրդակցության ավարտին նշվել է, որ հանրապետությունում պետական գույքի հաշվառման գործընթացը կանոնակարգելու նպատակով գույքագրման արդյունքների հիման վրա կկազմվի միջոցառումների պլան' ըստ կատարման ժամկետների և պատասխանատուների: Իրականացված աշխատանքների մասին եռամսյա պարբերականությամբ հաշվետվություն կներկայացվի ԼՂՀ նախագահին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան