Սփյուռքի նախարարությունը Մայրենի լեզվի տոնը կնշի տարաբնույթ միջոցառումներով
Հասարակություն
Մայրենի լեզվի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մտավորականները փետրվարի 21-ին կայցելեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, Օշականի դպրեվանքում կմասնակցեն մայրենի լեզվին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ Օշական գյուղի դպրոցի աշակերտների, սիրիահայ դպրոցականների և սփյուռքահայ ուսանողների մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցները կայցելեն նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի հուշարձանին:
Իսկ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կկայանա «Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ» խորագրով քննարկումը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, լեզվաբաններ, գրականագետներ: Կներկայացվի մայրենիին նվիրված տեսանյութերի շնորհանդես: Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումների շարքը կավարտվի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք տոնական համերգով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ