«Պայքարը դեռ չի ավարտվել. մենք քառորդ եզրափակչի հույս ունենք». Վենգեր
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունը:
«Բնականաբար, հիասթափված ենք: Չէ՞ որ պարտվեցինք նման խաղում: Մենք երեք հիանալի գոլային պահ ունեցանք, սակայն մեր ֆուտբոլիստի հեռացումը ամբողջովին փոխեց խաղը: Մեզ դիմակայում էր շատ ուժեղ ակումբ: Ամեն դեպքում պայքարը դեռ չի ավարտվել: Հույս ունենք, որ դուրս կգանք քառորդ եզրափակիչ և կպայքարենք մինչև վերջ»,- մարզչի խոսքերը մեջբերում է անգլիական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ