ՀՅԴ-ն «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը ներկայացրել է արտահերթ քննարկման
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն առաջիկա քառօրյայում արտահերթ քննարկման կդնի խորհրդարանում «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Այս մասին խորհրդարանում ոչ իշխանական ուժերի համատեղ խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս հարցը հրատապ քննարկման թեմա ենք համարում, և երեքշաբթի հարցը կդրվի քննարկման»,-նշեց նա:
«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը փետրվարի 19-ին քնննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց նախագծին և մերժեց այն ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու առաջարկը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ