Ուկրաինայի ընդդիմությունը ցուցարարներին կոչ է անում չգրոհել Գերագույն ռադայի շենքը
Աշխարհ
Ընդդիմությունը կոչ է անում ցուցարարներին չգրոհել Գերագույն ռադայի շենքը, որտեղ Ուկրաինայի ժամով 15:00-ին կարող է խորհրդարանի նիստ կայանալ: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին չգրոհել խորհրդարանի շենքը: Մենք պետք է այսօր խորհրդարան եկող պատգամավորներին անվտանգության հնարավորություն տանք»,-հայտարարել է «Բատկովշինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Նրա խոսքով' սա նախ և առաջ վերաբերում է Ռեգիոնների կուսակցության պատգամավորներին, ովքեր ցանկանում են աջակցել 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու որոշմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ